Բոլորի սիրտն Ազատության հրապարակ է ուզում. ովքեր են «բրոնյա» արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այնպիսի տպավորություն է, թե բոլոր քաղաքական ուժերի սիրտն Ազատության հրապարակ է ուզում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մի քանի ուժերի կողմից ներկայացված եւ Ազատության հրապարակն ամրագրելուն միտված դիմումները:

Մասնավորապես ապրիլի 13-ից 17-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է մտադիր անել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ 21-ին հանրահավաքներ է անելու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 20-ը Ազատության հրապարակն ամրագրել է «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Ճակատի օրակարգը համապատասխանում է ՔՊ-ի օրակարգին: Հետաքրքիր է, որ քաղաքապետարանը չի մերժել ոչ մի ուժի կողմից ուղարկված դիմումը:

Ընդ որում, «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը կազմակերպել են միջոցառում, ըստ որի՝ բոլորին հրավիրում են ապրիլի 9-ին Ազատության հրապարակ՝ տոնելու Սերժ Սարգսյանի հեռացումը։ Հետաքրքիր է՝ այդ օրերին Ազատության հրապարակում միջոցառման հայտ ներկայացրած բոլոր ուժերը կանե՞ն իրենց հավաքները, թե՞, այնուամենայնիվ, նրանք նպատակ են ունեցել «բրոնյա անելով» սեփականաշնորհել:




Լրահոս