«Գլենդել Հիլզ»-ը չի վճարում աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակարանաշինության ոլորտում երբեմնի խոշոր ընբկերությունը` «Գլենդել Հիլզ»-ը, տեւական ժամանակ է, ինչ չի վճարում իր աշխատակիցների աշխատավարձերը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ընկերության աշխատակիցները: Նրանք պատմեցին, որ ընկերությունը իրենց պարտք է 7 ամսվա աշխատավարձ, որը երեք տարուց ավել է, ինչ պահանջում են: Նրանք այս հարցով անգամ դիմել են ՀՀ կառավարություն: Արձագանք չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն ապարդյուն: Տեղեկացնենք, որ «Գլենդել Հիլզ»-ը դեռեւս 2015-ին դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել ՀԷՑ-ի պահանջի հիման վրա. ՀԷՑ-ին նրանք պարտք էին ավելի քան 138 մլն դրամ: Հիշեցնենք, որ նրանց կառուցած շենքերն աչքի են ընկնում առանձնահատուկ անորակությամբ:




Լրահոս