«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են «Իմ քայլը» նախաձեռնությունը: Նրանք արդեն գտնվում են Դիլիջան քաղաքում և շարունակում են իրենց ճանապարհը: Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենց են միացել տասնյակ մարդիկ:
Երեկ Նրանց են այցելել նաև «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, որոնց հետ տարբեր հարցեր են քննարկել՝ այդ թվում հետագա համագործակցության հետ կապված: Երեկ նրանց էր միացել նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ նրանց նախաձեռնած քայլերթը մեկնարկել էր մարտի 31-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում: Նրանց նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։
14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներում եւ ապրիլի 13-ին ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։