ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին մտերմությունը չկա. Զառա Սահակյանը՝ «Վիտամին»-ի տղաների հետ շփվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը մի շարք հումորային սերիալներից, նախկին «32», «Վիտամին» ակումբներից հայտնի դերասանուհի Զառա Սահակյանն է:

-Զառա՛, վերջին շրջանում էկրաններին չեք երեւում, պասիվացրե՞լ եք Ձեր գործունեությունը, թե՞ դա սխալ տպավորություն է:

-Այո՛, այդպես է, եւ դրա համար մի քանի պատճառ կա: Նախ՝ մեր ոլորտում թացը չորից, որակյալն անորակից չի տարբերվում: Եկել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ եւ նկարահանվում են մասնագետների հետ, այդպիսով մեր պրոֆեսիան կորցնում է իր իմաստը: Եթերում ով ինչ ուզում՝ անում է, եւ ոչ մի սահմանափակում չկա: Նաեւ այդ պատճառով էլ փոքրիկ դադար եմ վերցրել, որպեսզի մտածեմ, թե ինչ կարելի է անել՝ քմահաճ հեռուստադիտողին եւ առաջին հերթին ինձ դուր գալու համար: Ինձ համար աբսուրդ է, երբ կարդում եմ հայտարարություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Գեղարվեստական ֆիլմի համար պահանջվում են աղջիկներ եւ տղաներ»: Չեմ զարմանա, եթե վաղը վիրահատություններ կատարելու համար էլ պարզապես պահանջվեն տղաներ եւ աղջիկներ: Իսկ եթե դու հրաժարվում ես այս իրավիճակում գործել, քո փոխարեն ուրիշ մարդկանց են բերում: Էկրաններից բացակայելու մյուս պատճառն էլ այն է, որ զբաղվում եմ որդուս հետ, որն առաջին դասարանում է սովորում: Ես չեմ կարող երեխայիս «բարդել» տատիկների վրա եւ ասել՝ ինձ եթերն է կանչում: Այս ընթացքում, ի դեպ, հասցրել եմ մերժել հրավերներ մի քանի նախագծերից եւ շատ գոհ եմ. թող տեղս զիջեմ մի քանի «շենքի աղջիկների», մինչեւ գա լիդեր, մշակույթի գործիչ, ում խոսքն ազեցիկ կլինի, եւ ով կկարողանա իրավիճակ փոխել:

-Զառա՛, մենք միշտ տեսել ենք Ձեզ կատակերգական դերերում, ինչո՞ւ:

-Ես կուզեի հումորի ոլորտից դուրս էլ ինչ-որ բան անել, այլապես լճանում եմ, դոփում տեղում: Սիթքոմում նկարահանվեցի, ունեցա դերեր, լավ, հետո՞: Ես ունեմ կրթություն եւ կցանկանայի ինձ ուրիշ՝ դրամատիկ դերերում էլ փորձել: Ցավոք, նման առաջարկներ չեն եղել. դերասանները պիտակավորվել են ապրանքի նման: Այնինչ` ռեժիսորը պետք է փորձի աշխատել դերասանի հետ, բացել նրան, ցույց տալ նոր ռակուրսից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Էդգար Բաղդասարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս