«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է, որ ոստիկանները բերման են ենթարկել ՔՊ անդամների: Իրազեկման ակցիա անցկացնելու ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկվել Մեսրոպ Պապիկյանը ու Նորայր Հայրապետյանը:
«Մենք հիմա գտնվում ենք Արաբկրի ոստիկանության մոտ, իրազեկման համար բերման են եթարկվել, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Երկար ժամանակ է այստեղ ենք, բայց բաց չեն թողում: Սա ընդամենը իրազեկում է եղել: Կարծում եմ, որ պետք է բացատրեն, թե ինչու՞ են օրենքով իրազեկման համար բերման ենթարկում»,- գրել էր նա:
Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ` ՔՊ անդամներին արդեն բաց են թողել: