Բրազիլիայում նախկին նախագահի ձերբակալությունից հետո ոստիկանության հետ բախումների ընթացքում տուժել է ութ մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Folha de Sao Paulo պորտալը փոխանցում է, որ Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքում դաշնային ոստիկանության շենքի դիմաց ծագած անկարգությունների պատճառով տուժել է առնվազն ութ մարդ, այս մասին հայտնում է:

Անկարգությունները սկիզբ են առել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլի դա Սիլվայի ձերբակալությունից հետո:

Ոստիկանությունը հայտնել է, որ տուժածների թվում են երեք անչափահաս և ոստիկանության մեկ աշխատակից: Մեկ երեխա և երկու այլ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ նախկին նախագահին Կուրիտիբա են բերել նախօրեին երեկոյան, այստեղ նա պետք է կրի իր ազատազրկումը: Նրան նախ ուղղաթիռով տեղափոխել էին քաղաքի դաշնային ոստիկանության շենք, որտեղ նրա համար պատրաստվել էր ժամանակավոր բանտախուց:




Լրահոս