BBC-ն հաղորդում է, որ Սիրիայում աշխատող բժիշկներն ու փրկարարները հայտնել են, որ Արևելյան Ղուտայում ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում՝ Դումայում, հնարավոր քիմիական հարձակման զոհ է դարձել նվազագույնը 70 մարդ:
«Սպիտակ սաղավարտներ» կամավորական կազմակերպության անդամները նկուղներում մարդկային դիերի լուսանկարներ են հրապարակել: Նրանք պնդում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը կեղծված են համարում:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտից հայտարարել են, որ համակ ուշադրությամբ հետևում են քիմիական հարձակման մասին լուրերին, և եթե դրանք հաստատվեն, ապա Սիրիայի իշխանություններին աջակցող Ռուսաստանը պետք է նրանք հետ միասին կատարվածի համար պատասխանատվություն կրի: