Փլուզում` Նոր Գեղի գյուղում. փլատակների տակ է մնացել ու մահացել 41-ամյա տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 20:17-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ պեմզաբլոկի արտադրամասի չորանոցում, տեղի է ունեցել փլուզում: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ըստ ստացված տեղեկության՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են Նոր Գեղի գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 26 տանը կից շինության պատը (մոտ 15 քմ) և ծածկը (մոտ 20 քմ):

Փրկարարները փլատակներից դուրս են բերել՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




Լրահոս