ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ սույն թվականի ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։
«ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,-գրել է նա։