РИА Новости հաղորդում է, որ այսօր Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:
Հայտնի է, որ երկրի շուրջ 7.9 մլն բնակիչներ ունեն իրավունք իրենց ձայնն օգտագործելու այս ընտրություններում:
Նախորդ խորհրդարանական ընտրությունները Հունգարիայում անցկացվել էին 2014 թվականի ապրիլի 6-ին, այն ժամանակ հաղթանակ էր տոնել Վիկտոր Օրբանի կուսակցությունը՝ ստանալով 133 պատգամավորական աթոռ 199 հոգանոց խորհրդարանում:
Այս անգամ նույնպես հարցումները խոսում են 2010-ից ի վեր իշխող «Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության հավանական հաղթանակի մասին: