
diken.com.tr կայքը հայտնում է, որ Թուրքիայի Բոլու նահանգում գրանցվել է 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի Յեշիլջե գյուղում, ցնցումների հետևանքով ավերածություններ ու զոհեր չեն գրանցվել:
Ստորգետնյա ցնցումները մեծ խուճապի պատճառ են դարձել բնակչության շրջանում, մարդիկ ստիպված են դուրս գալ բնակարաններից, շատերը գիշերն անցկացրել են փողոցում: Տեղի իշխանությունները հորդորել են բնակիչներին ցուցաբերել զգոնություն՝ ցնցումների հնարավոր կրկնության բարձր հավանականության պատճառով: