
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղի բնակիչ Էրհան Բուլութը Հայաստանի հետ սահմանին մոտեցած անասուններին հետ վերադարձնելու համար վիրավորվել է ականի պայթյունից։
Վիրավորված հովիվն անմիջապես շտապօգնություն է կանչել եւ տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է, որ նրա առողջական վիճակը լավ է, վնասվել է ոտքը։