
Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկնարկել է նախաձեռնած «Իմ Քայլը» արշավի 9-րդ օրը:
Նրանց են մացել նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրանք այս պահին փակել են Երեւան-Սեւան մայրուղին եւ բարձրախոսով վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին»:
Նախաձեռնության անդամները գտնվում են Գեղարքունիքի մարզում, Ծովագյուղ համայնքի մոտակայքում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պայքարն ուղղված չէ ծովագյուղցիների կամ որեւէ այլ քաղաքացու դեմ։