
«Արսենալը»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է վնասվածք ունեցող Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք ունի: Նա բաց կթողնի առաջիկա շաբաթը: Կարծում եմ` նա բաց կթողնի «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերը:
Կարծում եմ, որ Մխիթարյանը կկարողանա մեզ օգնել առավելագույնը մրցաշրջանի վերջին հատվածում»,- նշել է նա: