Կարեն Դեմիրճյանի անվան մարզեհամերգային համալիրում ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ անց երդմամբ հանդես կգա: Ներկա են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արտասահմանից հրավիրված հյուրեր:
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը, թեեւ նախատեսված էր անցկացնել մարզահամերգային համալիրում, սակայն այնքան էլ ճոխ չի լինելու: Ճիշտ է` հրավիրվել են մեծ թվով հյուրեր նաեւ արտերկրից, բայց ոչ առաջին դեմքի մակարդակով: Անգամ շատերը կհիշեն, թե 2013թ. Սերժ Սարգսյանի երդմնակալությունից առաջ ինչպես էին Երեւանի գլխավոր փողոցները փակել, փորձեր էին անում՝ Մատենադարանից համալիր տանելով Վեհամոր ավետարանը, նաեւ ՀՀ դրոշը: Այս անգամ, սակայն, նման եռուզեռ առանձնապես չկա:
Արմեն Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Ընթացքին հետևեք ուղիղ միացմամբ: