
Րոպեներ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելու է չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ներսում ընթանում են վերջին նախապատրաստական աշխատանքները: Երդմնակաալությանը ներկա են ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցության անդամներ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Մհեր Շահգելդյանը և այլք:
Արդեն իսկ տեղում են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, ովքեր լուռ նստած սպասում են Արմեն Սարգսյանին: