
Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանը, ով Հայաստանում է, շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Շնորհավոր, սըր»,- գրել է նա՝ տեղադրելով Երևանում երդմնակալության արարողությունից հետո Արմեն Սարգսյանի հետ ձեռքսեղմման լուսանկարը: