Չինաստանի արեւելքում ածխի եւ գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի արեւելքի Անխոյի նահանգում ածխի եւ գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել համապատասխանաբար ավելի քան 4,8 մլրդ տոննայի եւ մոտավորապես 100 մլրդ խորանարդ մետրի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնում Է «Սինհուա» գործակալությունը: Նահանգի Հողային ու բնական ռեսուրսների վարչության տվյալներով՝ դրանք հետախուզվել են նահանգի հյուսիսային մասում գտնվող Հուայնան-Հուայբեյ ածխահանքում:

Այնտեղ հայտնաբերված գազի պաշարների հիմնական մասը 97,9 մլրդ խորանարդ մետր) ներկայացնում Է ածխային մեթան եւ թերթաքարային գազ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս