Վտանգավոր ընկերություն` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ. Սերժ Սարգսյանի մտերիմի գործունեության հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ չեն իրականացվել: Մինչդեռ այդ տարիներին Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում բնապահպանական լրջագույն խնդիրներ են առաջացել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս հանգամանքին իր ամենամյա զեկույցում անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը` ընդգծելով, թե հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը ուղեկցվում է տարբեր տոքսիկ քիմիական նյութերով եւ ծանր մետաղներով աշխատանքային եւ շրջակա միջավայրի աղտոտմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա: ՄԻՊ-ը նաեւ արձանագրել է, որ այդ ամենի հետեւանքով խաթարվում է նաեւ բնակչության առողջության պահպանումը, մասնավորապես` օդ-ջուր-հող-գյուղմթերք համակարգով ծանր մետաղների, այդ թվում` տոքսիկության առաջին դասի տարրերի: Իսկ թե ինչո՞ւ է «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի հանդեպ նման բարի վերաբերմունք, կարող եք ինքներդ կռահել. «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը` Վալերի Մեջլումյանը, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ»:

Ավելի մանրամասն`  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս