Քարամյանի ընտանիքի մեծ ունեցվածքը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և իր կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը։

Դիտելով ամուսինների հայտարարագրերը՝ տեսնում ենք, որ նրանք բավական մեծ ունեցվածքի տեր մարդիկ են։ Այսպես, Քարամյանը հայտարարագրել է 3 միլիոն 150 հազար դրամ, 58 հազար ամերիկյան դոլար, 20 հազար եվրո ու 300 հազար ռուսական ռուբլի։ Կինը՝ Կարինե Նազարյանը, հայտարարագրել է 2 միլիոն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար ու 26 հազար եվրո։

Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 12 միլիոն 654 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերից ստացված գումար է։ Կինը հայտարարագրել է 2 միլիոն 839 հազար դրամ, որը նույնպես երկու տարբեր աշխատավարձերի համագումարն է։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս