Պարույր Հայրիկյանը դատի կտա Գագիկ Հարությունյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դատի տալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին և սահմանադրագետ Վարդան Պողոսյանին: «Դիմելու եմ գլխավոր դատախազին շատ հստակ պահանջով՝ քաղաքացիների իրավունքները նվազեցնող սահմանադրության նախագիծ պատրաստելու, պատգամավորների անիրազեկությունից օգտվելով՝ դա նրանց պարտադրելու մեղադրանքով ծանր հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկել Գագիկ Հարությունյանին ու Վարդան Պողոսյանին: Պատմության մեջ չպետք է մնա, թե ով ինչ կասի, այլ պետք է մնա, թե ինչ էր ասում Պարույր Հայրիկյանը այդ մարդկանց վերաբերյալ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս