«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նախօրեին ճակատի անդամներ՝ Կարապետ Ռուբինյանը, Պետրոս Մակեյանը և Վոլոդյա Ավետիսյանը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հետ, և կարծես թե վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել, նրանք համատեղ կպայքարեն:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: