«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ունեցվածքը պաշտոնապես այդպես էլ չի աճում: Նա համարվում է Հայաստանի ամենաաղքատ նախարարներից մեկը, միաժամանակ ամենակոռումպացված չինովնիկներից մեկը: Նա այս կոչումը վաստակել է երկարատեւ տքնաջան աշխատանքի շնորհիվ, իր կայացրած վիճահարույց որոշումների արդյունքում. նախարարությունում կամ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտվել են տարատեսակ չարաշահումներ ու վատնումներ, բայց Ասատրյանն այդպես էլ պատասխանատվություն չի կրել իր ղեկավարած ոլորտի համար:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ասատրյանը պաշտոնական հայտարարագրի համաձայն` ունի ընդամենը 28 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 660 հազար դրամի չափով: Իսկապես նա հայտնի ֆիլմի հերոսի նման «ստորգետնյա միլիոնատերերից» է, որին չի կարող բացահայտել իշխանությունն «իր հարկային գերհզոր մեքենայով»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: