«Հանուն Հայաստան պետության» ճակատը փոխում է մարտավարությունը. Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների համատեղ ակցիան, որը կրում էր «Սերժ Սարգսյանի հրաժեշտի երեկոն» խորագիրը: Եվ մինչ ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակում տոնում էին Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտը, պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն հենց Սերժ Սարգսյանին է տեսնում որպես երկրի առաջին դեմք, եւ այդ մասին էլ անձամբ հայտարարեց Կարեն Կարապետյանը: Ամեն դեպքում, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդ փաստը ոչնչով չի խանգարում իրենց ծրագրերին, քանի որ ի սկզբանե իրենք պատրաստ էին նման հայտարարությանը:

Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում նաեւ հայտնեց, թե իրենց եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջեւ բանակցությունները հաջող են անցել, եւ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքը համատեղ է լինելու: Իսկ մինչ այդ, վաղվանից «Հանուն Հայաստան պետության» փրկության ճակատի անդամները կլինեն վարչական շրջաններում եւ այնտեղից երթով կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ կրկին հանրահավաք կանեն: Արդեն ապրիլի 13-ին նրանց կրկին երթով կմիանան Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության անդամները: Հավելենք, որ երեկ հանրահավաքից հետո նաեւ երթ տեղի ունեցավ եւ չնայած հանրահավաքն ու երթն այնքան էլ բազմամարդ չէին, սակայն օրեցօր նրանց նոր միացողներ են լինում:

 




Լրահոս