
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպման մասին.
«Չեմ կարող խաղալ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղը երկու դեղին քարտ ունենալու պատճառով: Ցանկացած ֆուտբոլիստ սիրում է նման հանդիպումների մթնոլորտը: Մադրիդում զգում ենք երկրպագուների իսկական աջակցությունը: Այժմ եկել է «Յուվենտուսին» ոչնչացնելու ժամանակը: Չեմպիոնների լիգայում չկան հեշտ խաղեր: Իտալացիների հետ մենք ունենք 90 րոպե, որպեսզի խաղադաշտում ներդնենք ամեն ինչ ու հաղթենք»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը: