Նոր հանգամանքներ Դինա Ակոպովնայի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք` մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Ստելլա Բոյաջյանը, Հրաչյա Աթոյանը, Դիանա Գրիգորյանը` Դինա Ակոպովնան, մեղադրվում են ԱՄՆ-ում մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու ու փողերի լվացման մեջ: Նկատենք, որ Դիանա Գրիգորյանը այս օրերին գտնվում է Հայաստանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանն ԱՄՆ իրավապահների կողմից ձերբակալված չէ եւ կալանքը կրում է տան պայմաններում:

Այս օրերին ԱՄՆ այցելող անձինք, ովքեր նախկինում առիթ են ունեցել նրա հետ շփվելու, տեղեկացրել են, որ նա խիստ հսկողության տակ է, եւ դեռ ավելին` ոտքին կրում է տեղաշարժն արձանագրող շղթա, ինչպես նաեւ հանձնել է անձնագիրը: Նշենք, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան համարվում է փախուստի մեջ գտնվող, ու մինչ ԱՄՆ-ում քննում են այս գործը, Ակոպովնան բավականին հանգիստ իր գործունեությունն է շարունակում:




Լրահոս