Ավտոլվացման կետում երկու երիտասարդի դանակահարությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են ավտոլվացման կետում երկու երիտասարդի դանակահարության հանգամանքները։ Կասկածյալը ձերբակալվել է։

Ապրիլի 9-ին՝ ժամը 01:30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության թիվ 15 խումբն Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկից «ձախ էպիդոքսալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1995թ. ծնված Ռազմիկ Գրիգորյանին, ավելի ուշ՝ ժամը 05:05-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 1996թ. ծնված Սեդրակ Մանուկյանը:

Պարզվել է, որ երիտասարդները նշված մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին՝ ժամը 20:00-ին, Ազատության պողոտայի թիվ 27/4 հասցեում գտնվող ավտոլվացման կետում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 20-ամյա երիտասարդ է։ Վերջինս այսօր ձերբակալվել է երկու անձի դանակահարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս