Արտաքինը փոխելու ամենաարագ և հեշտ միջոցը սանրվածքի փոփոխությունն է: Ճիշտ ընտրված սանրվածքը, լավ վարսահարդարումը, որակյալ գունաներկումը կարող են փոխել արտաքինն ու բարձրացնել տրամադրությունը: Սակայն արտաքինի վրա փոփոխությունների հարցում խորհուրդ է տրվում քայլել նորաձևությանը համահունչ:
Այժմ նորաձևության մեջ բնականությունն է նախընտրելի: Արհեստական լոքոնները, լաքերը դիտվում են անբնական: Արդուկների հաճախ օգտագործումից պետք է հրաժարվել: 2018-ին նորաձև են թեթևությունն ու բնականությունը:
Երկար, ալիքավոր վարսեր
Շերտեր
Երկար կարե
Երկար բոբ
Գարսոն
Պիկսի
Կարճ կարե
Բոբ
Գարունը փոփոխվելու և ծաղկելու իսկական ժամանակաշրջան է: Մի′ վախեցեք փորձարկումներ անելուց, որպեսզի ընտրեք այն սանրվածքը, որն ամենից շատ է արտացոլում Ձեր ներքին վիճակը: Երբ Դուք Ձեր բնավորությանը համապատասխան սանրվածք եք ընտրում, ապա ապրում եք հարմոնիայի մեջ: