Ամենաշատն ուզում են ազատվել Հրանուշ Հակոբյանից, իսկ ամենաքիչը՝ Դավիթ Տոնոյանից. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. Ապրիլի 9–ին ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Թե ովքեր կլինեն նախարարական պորտֆելների նոր տերերը ու կլինե՞ն, արդյոք, փոփոխություններ նախարարների շարքում, պարզ կլինի ապրիլի 17–ից հետո` նոր վարչապետի նշանակմանը հետևած 15 օրերի ընթացքում:

Նրանք, ովքեր ուշադիր հետևել են կառավարության աշխատանքին, ամենայն հավանականությամբ նաև ցանկություն կունենային իրենց տեսակետը հայտնել, թե առաջիկա կառավարության կազմում ո՞ր նախարարին կցանկանային տեսնել, որին՝ ոչ:

Հասարակության կարծիքն իմանալու համար Panarmenian.net կայքի նախաձեռնությամբ էլեկտրոնային եղանակով քվեարկություն է կազմակերպվել: Հետաքրքիր է պարզել, թե մարդիկ կառավարության անդամներից ո՞ւմ հրաժեշտ կտային առանց վարանելու:

Երեկվա ժամը 17:00–ի դրությամբ նախարարների պաշտոնակատարներին հաջորդ կառավարությունում տեսնել–չտեսնելու ցանկությունները բաշխվել են հետևյալ կերպ:

Հասարակությունն ամենաշատն ուզում է «ազատվել» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Նրան հաջորդ կառավարության կազմում տեսնել չցանկացողների տոկոսն ամենաբարձրն է՝ 17,19%: Հաջորդ հորիզոնականում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է՝ 16,48%: 12,11%–ով եռյակը եզրափակում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Չորրորդ տեղում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն է՝ 9,46% ձանով: Նրան հաջորդում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 6,98% արդյունքով, հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանն է՝ 5,66% ձայնով:

Ամենաքիչ դեմ ձայներ ստացել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ 0,62%, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների արդեն գոյություն չունեցող գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը՝ 0,85% և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 1,24%:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս