«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա չի հարցաքննվել գլխավոր մեղավորը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այնինչ` ողջ ծեծկռտուքը հենց Մարգարյանը սադրեց՝ «դեմներն առեք, շուտ» հրահանգով, երբ դրանից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց վրա հարձակվեցին ՀՀԿ-ականները:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ մասնագետները չեն կարողացել պարզել՝ ավագանու նիստին ԵԾ անդամների բերած կոյուղաջրում իրո՞ք նաեւ «կիսլատա»՝ ազոտական թթու է եղել, ինչպես պնդում էին ՀՀԿ-ականները, թե՞ ոչ: Պաշտոնապես ՊՈԱԿ-ից պնդում են, որ չունեն տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններ՝ պարզելու բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: