Ինչ է կատարվում արագ սննդի կետում պայթյունից ինը օր անց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից անցել է 9 օր, բայց դեռեւս այն չի վերաբացվել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ նկատեց, որ արագ սննդի կետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Մեր թղթակցի այն հարցին, թե երբ է վերաբացվելու սննդի կետը, աշխատակիցը արձագանքեց. «Հավանաբար մի քանի օրից»: Ի դեպ, տեղեկացնենք, որ պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը` 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, իրենց բուժումը դեռ շարունակում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Նշենք, որ արագ սննդի կետում բալոնի պայթյունի առթիվ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է. դեռ չեն բացահայտվել պատճառները, չկան նաեւ մեղադրյալներ:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս