«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում հիմա էլ պատրաստվում են խորհրդարանական լսումներ կազմակերպել Խղճի ազատության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է կառավարությունը: «Ժամանակ»-ի տեղեկություներով՝ Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ առաջարկելով, որ օրենքը տարբերություն չդնի Հայ առաքելական եկեղեցու և մյուս եկեղեցիների ու կրոնական համայնքների միջև: Հայ առաքելական եկեղեցին կտրուկ դեմ է նման մոտեցմանը:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: