
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:
«Հարավկովկասյան երկաթուղու» արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում տարիներ շարունակ տեղի ունեցող չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, քանի որ ՀՀ-ում ՌԴ արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկինը այլևս Հայաստանում չէ։
Նրա դիվանագիտական աշխատանքը ավարտվեց, և արդեն նոր դեսպան կա նշանակված։ «Վոլինկինի գնալը շատ լուրջ կապ ունի վերջին օրերի գործողություների հետ։ Հենց Վոլինկինն էր Վալկոյի ու մյուսների կնքահայրը»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: