Խորհրդարանական լսումներն այսուհետ կհրավիրվեն միայն ԱԺ նախագահի համաձայնությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանը քննարկում է «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այդ փոփոխությամբ առաջարկվում է, որ խորհրդարանական լսումները պետք է հրավիրվեն ԱԺ նախագահի համաձայնությունից հետո, ոչ թե միայն նրան իրազեկելով:

Հիմնական զեկուցողը ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն է: Նախ նա նշեց, թե խորհրդարանական լսումներ հրավիրողների ցանկից բացակայում է ԱԺ նախագահի անունը, և  հիմա առաջարկվում է այդ ցանկում ներառել ԱԺ նախագահին: Աճեմյանը նշեց, որ ըստ առաջարկվող տարբերակի խորհրդարանական լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ առաջարկեց, որ լսումներ հրավիրողների ցանկում ավելացնեն նաեւ ԱԺ փոխնախագահներին: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Կորյուն նահապետյանն էլ առաջարկեց այս կարգավորումները անել «ԱԺ կանոնակարգ օրենքում», ոչ թե ԱԺ որոշման մեջ:




Լրահոս