ԱԺ-ում այժմ քննարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այս նախագծով նպատակ է առկա կանոնակարգել հասարակական կյանքը, սահմանել այն ծառայությունների տեսակը, որոնք սահմանափակման ենթակա են: Ըստ նրա` դրանցից որոշների տեղակայման համար սահմանափակումներ կլինեն, իսկ որոշների համար գիշերային ժամերին լռություն պահպանելու պահանջ կդրվի:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը թվարկեց հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների գործունեության տեսակները, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ», «սաունա», բաղնիք և շոգեբաղնիք: Ըստ նրա՝ այս օբյեկտների տեղակայումը կարգելվի բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: