
«ՎԵՈՆ Արմենիա»ՓԲԸ-ն հայտարարում է շարժական կապի կանխավճարային բաժանորդների համար «Ծախսերի վերահսկում»ծառայության գործարկման մասին։
Ծառայությունը թույլ է տալիս *128# հրահանգի միջոցով ստանալ SMS հաղորդագրություն, որտեղ նշված են վերջին 10 վճարովի գործարքները և համապատասխան գանձված գումարները: Նաև նշվում է հարցում կատարելու պահի դրությամբ հաշվին առկա գումարը:
Տեղեկատվությունը տրամադրվում է վերջին 30 օրվա համար։ Ծառայությունը հասանելի է նաև ռոումինգում: Հարցումը անվճար է, իսկ հարցումների քանակն՝ անսահմանափակ։