ՖՈՏՈ. Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF-ի/ ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով արձանագրված փաստին, նշել է. «Բնապահպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը և՛ բնության պահպանության, և՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար։

Եվ եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Սա իսկական ձեռքբերում է, ինչը հնարավոր է եղել ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համատեղ ջանքերի շնորհիվ»։

 




Լրահոս