
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիրէ ստորագրել Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Հանրապետության նախագահի խորհրդականնշանակելումասին:
Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի ե ւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշանակվելէ Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Դիսկրետմաթեմատիկայի եւ տեսականին ֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:
Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական: