
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը, բացի խիստ հսկողությունից, սկսել է կոկրետ քայլեր իրականացնել ՔԿՀ-ում դատապարտյալների հնարավոր փախուստները կանխելու համար:
Ինչպես հայտնի է` մարտի 13-ին «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները կանխել են դատապարտյալների` նախապես ծրագրված եւ նախապատրաստված փախուստի փորձ, երբ տեսել են, որ երկրորդ հարկում պատիժը կրող անձինք փորձել են կտրել խցի ճաղավանդակները: Մեզ հասած լուրերի համաձայն` այս ՔԿՀ-ից սա փախուստի միակ փորձը չի եղել:
Ըստ որոշ լուրերի` ավելի վաղ նման փորձեր է արել կալանավայրերում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանը, որը նաեւ վնասել էր իր խցի սանհանգույցը, այլ իրեր: Ու հիմա ՔԿՀ ղեկավարությունը որոշել է ուժեղացնել հսկողությունը` նոր մոտեցումներ ցուցաբերելով: