ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց: Նիստի ընթացքում ամփոփվել է Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարվա արդյունքները: Այս մասին ԳՄ նիստի ավարտից հետո նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշվել է, որ դրանք բարդ, սակայն անվտանգության ապահովման տարիների էին:
«Այսօր վերջապես ինստիտուցոնալ առումով ՀՀԿ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Դրանք գնացին համերաշխության մթնոլորտում: Առանց բացառության բոլոր գործիչներն ընդունեցին այն առաջարկը, որը արվել էր նախօրեին Կարեն Կարապետյանի կողմից, եւ մենք ՀՀԿ խորհրդի նստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Պարզ է, թե ով է, քանի որ այլ թեկնածուներ չեն եղել», – նշեց նա: