Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռոմային» պարտվելու պատճառով ֆինանսական կորուստներ է կրելու,- հաղորդում է AS-ը:
Պատճառն այն է, որ կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանում չի կարողանա ձևակերպել «թրեբլ», ինչի պատճառով կկորցնի 15 միլիոն եվրո:
«Կապտանռնագույնների» տիտղոսային հովահավոր Rakuten-ը երաշխավորել է ակումբին 5 միլիոն եվրո Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: 7.5 միլիոն եվրո կերաշխավորվեր ՈւԵՖԱ-ի կողմից կիսաեզրափակչում հայտնվելու համար:
Բացի այդ, «Բարսելոնան» կարող էր լուրջ գումար ստանալ եզրափակիչ դուրս գալուց, ինչպես նաև կիսաեզրափակչի տնային խաղի տոմսերի վաճառքից: