Armenian text to speach

Արման Թաթոյանն իր զեկույցում մեղմ է մոտեցել արդարադատության նախարարության գործընկերներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին: Միայն թե, ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԻՊ Արման Թաթոյանը բավական մեղմ է մոտեցել այս թեմային: Պատճառը դժվար չէ ենթադրել. Թաթոյանը նախկինում եղել է արդարադատության փոխնախարար, ու հավանաբար, այդ պատճառով փորձել է անհարմար վիճակից զերծ պահել իր նախկին գործընկերներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ ՄԻՊ զեկույցի մասին նշել է, թե իրենք հիմա ուսումնասիրություններ են կատարում: «Բարձրացված խնդիրները մասամբ կիսում եմ: Հիմա ուսումնասիրության փուլում է, կարձագանքենք»,- նշել է նա` հավելելով, թե նաեւ կոնկրետ քայլեր են անելու այդ ոլորտում:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս