Չեմ հասկանում, թե ինչու էին Յուվենտուսի ֆուտբոլիստները համոզում, որ 11 մետրանոց չկար. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան մրցավեճը (1:3).

«Ժամանակակից ֆոտբոլում քեզ ոչ ոք նվերներ չի անի: Սա է պատճառը, որ մենք մինչև վերջ պայքարեցինք, ճնշեցինք ու ունեինք մի շարք հնարավորություններ, որպեսզի գոլեր խփեինք: Բուֆոնը հիանալի էր խաղում ու կանգնում էր մեր ճանապարհին:
Պահեր շատ ունեինք և չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էին «Յուվենտուսի» ֆուտբոլիստները համոզում, որ 11 մետրանոց չկար: Եթե 11 մետրանոց չլիներ, ապա մենք խաղից կդառնայինք գոլի հեղինակ: Բոլորս լավ խաղացինք ու անչափ ուրախ ենք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է «Mundo Deportivo»ն:




Լրահոս