
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարականներ է հնչեցրել: Նա մասնավորապես անդրադարձել է այն հանգամանքին, որ 2017 թվականին արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ և արձանագրված ցուցանիշների գերակատարում:
Նա նշեց, թե նախնական գնահատումներով պետք է ուշադրություն դարձնել եկամտահարկի դրույքաչափի նվազեցման հարցին: Նա հանձնարարեց տնտեսական բլոկի նախարարների պաշտոնակատարներին 10 օրյա ժամկետում ամփոփել իրականացված ուսումնասիրությունները և ներկայացնել դրա նվազեցման վերաբերյալ քայլեր: