Բեռնատարների վարորդները այսօր փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղացիները նախարարի տեղակալի հետ գնացել են մարզպետարան՝ զրուցելու:
Հիշեցնենք` վարորդները պահաջում են թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու համար տուգանքները չեղյալ համարել, հետ կանչել մոտ մեկ ամիս առաջ ընդունված նոր օրենքն ու վերացնել մեքենաները կշռող սարքերը: Նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետի և ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատարներին: