Երեւանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից անցել է 10 օր, բայց դեռեւս այն չի վերաբացվել: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ նկատեց, որ արագ սննդի կետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Մեր թղթակցի այն հարցին, թե երբ է վերաբացվելու սննդի կետը, աշխատակիցը արձագանքեց. «Հավանաբար մի քանի օրից»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը` 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, իրենց բուժումը դեռ շարունակում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Նշենք, որ արագ սննդի կետում բալոնի պայթյունի առթիվ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է. դեռ չեն բացահայտվել պատճառները, չկան նաեւ մեղադրյալներ: