Ամեն անձ չի կարող հայտարարել, թե բարեգործություն է անում. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էլ վերաբերում էր «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այս նախագծով նախատեսվում է վարչապետի որոշմամբ ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն առաջարկություններ է ներկայացնելու լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Նախագծով սահմանվում է, թե որ ծրագրերն են որակվելու որպես բերագործություն եւ որոնք` որպես հարկային արտոնություններ ստացող:

Այսինքն` ամեն անձ, ըստ էության, չի կարող հայտարարել, թե ինքը բարեգործություն է կատարել: Հստակեցվում է, որ բարեգործություն չի համարվելու շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին դրամական եւ այլ միջոցների հատկացումը, բարեգործություն են համարվելու միայն այն ծրագրերը, որ իրականացվում են այլ պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների եւ առանձին բարերարների կողմից: Ասել է, թե եւս մեկ լծակ ապագա վարչապետին:




Լրահոս