
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ավտոերթի մասնակիցներն իրազեկման ակցիա են իրականացնում։
Ցուցարարները որոշել են միանալ դեպի Երևան շարժվող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք` այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները փակել էին Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածում։
Ակցիայի մասնակիցները բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։