
Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած:
Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:
Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը դժբախտ պատահարի հետևանքով մահացել են:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահվան պատճառն ու տուժածների վատ ինքնազգացողությունը շմոլ գազից թունավորման հետևանք է: