Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել. բախումները շարունակվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության եւ այդ գերատեսչությանն ինչ-որ ապրանքներ մատակարարող ընկերությունների միջեւ բախումները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր նշանակվելու օրվանից պատերազմ է հայտարարել անխտիր բոլորին՝ ընկերությունների ու մատակարարների մեջ տեսնելով բացառապես օրինախախտների: Նկատենք, որ հաճախ ՊՆ-ի կողմից թիրախավորվում են իրապես պրոֆեսիոնալ ընկերություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ին զինվորականների ներքնաշորեր մատակարարող «Գեւգրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ակնկալելով, որ կվերականգնվի մրցութային հանձնաժողովի կողմից մերժված մրցույթում շահելու իր իրավունքը (ըստ հանձնաժողովի պատճառաբանության` մերժումը եղել է մրցութային հանձնաժողովի քարտուղարի սխալի պատճառով): Ուշագրավն այն է, որ բողոքարկման խորհուրդը եւս մերժել է ՍՊԸ-ի բողոքը՝ առանց հիմնավորման, եւ փաստեր կան, որ մերժման համար եղել է կոնկրետ միջնորդություն: ՍՊԸ-ի տնօրիության հույսը մնացել է դատարանի որոշումը:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս